Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջո Բայդեն. ԱՄՆ-ն անհերքելի ապացույցներ ունի

Ջո Բայդեն. ԱՄՆ-ն անհերքելի ապացույցներ ունի
19.07.2014 | 22:38

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան կողմը անհերքելի ապացույցներ ունի, որ մալայզիական ինքնաթիռի ուղղությամբ հրթիռն արձակվել է անջատողականների տարածքից: Բայդենն ու Պորոշենկոն հեռախոսազրույցով քննարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքները: ՈՒկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար:
ՈՒրբաթ երեկոյան կայացել է ՄԱԿ ԱԽ-ի արտահերթ նիստը՝ նվիրված ՈՒկրաինայի իրադարձություններին: Հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ հաղորդելով, որ Boeing-777-ը խփվել է «երկիր-օդ» հրթիռով՝ ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող տարածքից:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ