Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոսկվան արտոնագրային արգելքներով կպատասխանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Մոսկվան արտոնագրային արգելքներով կպատասխանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
20.07.2014 | 00:47

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր հայտարարել է, որ Մոսկվան, ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների, արգելքներ կկիրառի ամերիկյան քաղաքացիներին ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում:

Լուկաշևիչը նշել է, թե երբ խոսքը «արտոնագրային արգելքների մասին է, արձագանքը սովորաբար հայելային է լինում»:
Նրա խոսքով` ԱՄՆ-ի 12 քաղաքացիների, այդ թվում «Աբու Գրեյբ» ու «Գուանտանամո» բանտերի ղեկավարներին, կարգելվի այցելել Ռուսաստան:
Լուկաշևիչը հիշեցրել է, որ «անցած տարի հրապարակվել էր «Գուանտանամոյի ցուցակը»` 18 ազգանուններով, և այդ թիվը համապատասխանում էր «Մագնիցկու ցուցակում» ընդգրկված ռուսաստանցիների թվին»:
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Վաշինգտոնի մտցրած տնտեսական սահմանափակումները «անխուսափելիորեն կվնասեն ամերիկյան բիզնեսին»:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ