Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արևմուտքն Իրանի համար 3 մլրդ դոլար կապասառեցնի

Արևմուտքն Իրանի համար 3 մլրդ դոլար կապասառեցնի
21.07.2014 | 11:04

Իրանն ու միջնորդ վեցյակի երկրները պայմանավորվել են 4 ամսով երկարաձգել Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ կողմերին չի հաջողվել վերջնական համաձայնության գալ մինչև հուլիսի 20- ը։ Վեցյակը որոշել է Իրանի սառեցված հաշիվներից 2,8 մլրդ դոլար ապասառեցնել, ինչի դիմաց Թեհրանը պետք է չեզոքացնի մինչև 20 % հարստացված ուրանի պաշարները։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ գալիք 4 ամսում իրանական նավթի վաճառքից ստացված եկամտի մեծ մասը, որն Արևմուտքի պատժամիջոցների պատճառով սառեցված է, կշարունակի անհասանելի մնալ Իրանի համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է, որ Թեհրանը համաձայնել է ուրանի հարստացումը սահմանափակող համաձայնագիրը երկարացնել մի քանի տարով։ Բանակցությունները կվերսկսվեն օգոստոսին ու կտևեն մինչ նոյեմբերի 24-ը։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ