Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջեյմս ՈՒոռլիք. Առաջընթաց հնարավոր է

Ջեյմս ՈՒոռլիք. Առաջընթաց հնարավոր է
23.07.2014 | 11:06

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը, ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: «Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, տեսանք, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակումը կարևոր քայլ կդառնա առաջ՝ դեպի խաղաղություն: Համանախագահները պատրաստ են օգնելու ցանկացած եղանակով»,- հայտարարել է ՈՒոռլիքը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա, և հայտնել, որ միջնորդները ցանկանում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար:
Քարվաճառում վերջին դեպքերի, հայ - ադրբեջանական սահմանին ու զորքերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ ամերիկացի դիվանագետը ասել է. «Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, շփման գծում կորուստների կապակցությամբ: Մահերի և վիրավորումների հանգեցնող միջադեպերի քանակը հետընթաց է կայուն խաղաղության որոնումներում կողմերի հետ աշխատանքի մեր ջանքերում»:
ՈՒոռլիքը հայտնել է, որ ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիոն արդեն անցել է պարտականությունների կատարմանը:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ