Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ կամուսնանա

Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ կամուսնանա
23.07.2014 | 11:10

Ֆրանսուա Օլանդը որոշել է ամուսնանալ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ 2014 թ. օգոստոսի 12-ին՝ իր 60-ամյակի օրը՝ գրում է Le Parisien-ը: Օլանդին հորդորել են ամուսնանալ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամները՝ առավել կայուն, պատկառելի իմիջ ստեղծելու նպատակով: Քաղաքական կազմակերպության առաջնորդների կարծիքով՝ քաղաքացիական կնոջից՝ Վալերի Տրիեռվեյլերից բաժանվելուց հետո նախագահի անձնական կյանքը մնում է գաղտնի և բացասաբար է անդրադառնում նրա բարոյական կերպարի հասարակական ընկալման վրա:
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ Ժյուլի Գայեին ձանձրացրել է սիրուհու կարգավիճակը: Ֆրանսուա Օլանդի և Ժյուլի Գայեի սիրավեպը հայտնի դարձավ փետրվարին և վերջ դրեց Օլանդի ամուսնությանը Տրիեռվեյլերի հետ (նրանք միասին էին ապրում 2005 թվականից): Գայեի հետ ամուսնությունը Օլանդի համար առաջինը կլինի: Նա պաշտոնապես չի ձևակերպել իր ամուսնությունը ոչ Վալերի Տրիեռվեյլերի, ոչ էլ Մարի-Սեգոլեն Ռուայալի հետ, ում հետ քաղաքացիական ամուսնությունը սկսվել է 1970-ականների վերջից և շարունակվել մինչև 2007 թ.: Ռուայալը Օլանդին չորս զավակ է պարգևել:
Ժյուլի Գայեն կամուսնանա երկրորդ անգամ: Նրա նախկին ամուսինը արգենտինացի ռեժիսոր Սանտյագո Ամիգորենն է:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ