Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է հայաստանյան դատարանի վճիռը

ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է հայաստանյան դատարանի վճիռը
23.07.2014 | 11:12

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ մտահոգություն է հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով «Հրապարակ» օրաթերթին և iLur.am լրատվական կայքին պարտադրվել է բացահայտել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ կապված միջադեպի մասին հրապարակումների իրենց աղբյուրները:

«Ես մտահոգված եմ, քանի որ դատարանի այս վճիռը կարող է զսպիչ ազդեցություն ունենալ մամուլի վրա և խանգարել հանրային նշանակություն ունեցող թեմաների լուսաբանմանը», - ասել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը: «Անհրաժեշտ է ճանաչել տեղեկատվության հրապարակային և մասնավոր աղբյուրների օգտագործման հարցում լրագրողների՝ մասնագիտական գաղտնիքը պահպանելու կարիքը», - հավելել է նա:
ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դունյա Միյատովիչը նշել է, որ լրագրողների՝ իրենց աղբյուրներին չբացահայտելու իրավունքը հետաքննողական լրագրության առանցքային սկզբունքներից է, և ԵԱՀԿ-ն այն շարունակաբար ճանաչել է խոսքի ազատության հիմնարար պահանջներից մեկը:

Դիտվել է՝ 2838

Մեկնաբանություններ