Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեկնարկել է «Նոր ալիք»-ը

Մեկնարկել է «Նոր ալիք»-ը
23.07.2014 | 12:06

Յուրմալայում տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի բացման արարողությունը։ Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, երիտասարդ երգիչ-երգչուհիները կատարելու են համաշխարհային հիթեր, իսկ հուլիսի 24-ին՝ իրենց երկրի հիթերը։ Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը այսօր ներկայանալու է վեցերորդ համարի ներքո։

Ժյուրիի նախագահը Իգոր Կրուտոյն է։ Ժյուրիի կազմում են Իգոր Նիկոլաևը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն և Ֆիլիպ Կիրկորովը։

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ