ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն Արևելյան Եվրոպայում մեծանում է: Այս պահին ՌԴ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիք ՌԴ նախագահը չի տեսնում, այնուհանդերձ ասել է. «Այդ պատճառով անհրաժեշտ է ամբողջությամբ և ժամանակին իրականացնել երկրի պաշտպանունակության ուղղությամբ ծրագրված բոլոր քայլերը, այդ թվում՝ Ղրիմում ու Սևաստոպոլում, որտեղ փաստորեն նորից պետք է վերականգնենք ռազմական ենթակառույցները»:
Պուտինը նաև ասել է, որ, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը ոչ մի դաշինքի անդամ չէ և կարող է ազատ գործել: Հավանաբար, նա արդեն ՀԱՊԿ-ը համարում է զուտ ռուսական կառույց, իսկ ՀԱՊԿ-ի անդամ երկրներին Ռուսական կայսրության մասեր: