ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է Boeing 777 ավիաաղետին և ՈՒկրաինայի իրավիճակին: Նա ընդգծել է, որ կրակի դադարեցման հարցով արևմտյան երկրները պետք է դիմեն ոչ միայն ապստամբներին, այլև Կիևին: Պուտինը կարծում է, որ պետության ղեկավարները սկսել են Ռուսաստանի վերաբերյալ առավել հաճախ խոսել ուլտիմատումի լեզվով, սակայն Մոսկվան համոզված է, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով: