Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԼՂՀ դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել ադրբեջանցի լրտեսներին

ԼՂՀ դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել ադրբեջանցի լրտեսներին
23.07.2014 | 16:25

«Նախաքննության ընթացքում Դիլհամ Ասկերովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ»,- ասվում ԼՂՀ դատախազության հաղորդագրության մեջ:

Նույն քրգործով Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (լրտեսություն), ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ-ի պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատում), ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի կրում), 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անչափահասի նկատմամբ կատարված բացահայտ առևանգում՝ կյանքի համար վտանգավոր բռնության և զենքի գործադրմամբ` կազմակերպված խմբի կողմից), ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանություն` զուգորդված մարդու առևանգմամբ կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով):
Հիշեցնենք, որ Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է հուլիսի 4-ից անհայտ կորած Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա եղել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ դատախազությունը, նախաքննությամբ պարզվել է, որ Սմբատ Ցականյանը առևանգվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի, Դիլհամ Ասկերովի և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ