Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսները ուկրաինական կործանիչներ են խփել

Ռուսները ուկրաինական կործանիչներ են խփել
23.07.2014 | 17:26

Ռուսական ԶԼՄ-ների հրատապ նորությունների բաժնում կրկին հայտվել է ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության հերթական «հետևանքը»: ՈՒկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսամետ անջատականները երկրի արևելքում ուկրաինական օդուժի երկու կործանիչ են խփել: Պարզ չէ առայժմ օդաչուների ճակատագիրը:

Ակնհայտ է, որ սա հերթական անջրպետն է ստեղծում այս երկու երկրների միջև ու պարզ չէ, թե այս ամենը, ի վերջո, ինչով կհանգուցալուծվի:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ