Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը մտադիր չէ նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ

ԱՄՆ-ը մտադիր չէ նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ
24.07.2014 | 10:57

ԱՄՆ-ը դեռևս ծրագրեր չունի Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Կալիֆոռնիա ուղեկցելու ընթացքում: Ճեպազրույցին նրան հարց է տրվել, թե արդյոք հնարավո՞ր են նոր սահմանափակումներ ՌԴ-ի նկատմամբ: «Ոչ: Կրկնում եմ. մենք մշտապես հետևում ենք իրավիճակին և գնահատում այն, այնպես որ չեմ կարող ձեզ որևէ բան ասել այսօր»,- ասել է Շուլցը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Ռուսաստանի տնտեսությունը թուլացնող պատժամիջոցներ սահմանել է: «Այժմ մենք քննարկում ենք մեր զինանոցի բոլոր տեսակի գործիքները՝ շարժվելով առաջ»,-ասել է Շուլցը:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ