Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանի ԱԳՆ․ «ՈՒկրաինացիները երկու լրագրողի են գերեվարել»

Ռուսաստանի ԱԳՆ․ «ՈՒկրաինացիները երկու լրագրողի են գերեվարել»
24.07.2014 | 13:31

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է ուկրաինացիների կողմից երկու լրագրողի գերեվարման մասին։
Russia Today հեռուստաընկերության լրագրող, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Գրեմ Ֆիլիփսը և ANNA-News լրատվական գործակալության օպերատոր Վադիմ Աքսյոնովը անհետացել են հուլիսի 23-ի գիշերը։ Ռուսաստանը հայտարարում է, որ նրանց գերեվարել են ուկրաինացի զինյալները։
Ռուսաստանը ՈՒկրաինայի այս քայլը որակել է սադրանք՝ ուղղված անկախ միջազգային լրատվամիջոցների դեմ։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ