ՈՒթ տարվա ընթացքում Ադրբեջանը Բելառուսից գնել է 153 տանկ, 132 հրետանային համակարգ և 11 մարտական ինքնաթիռ: Ադրբեջանը ձեռք է բերել նաև 60 հատ «БТР-70»: Այս մասին հաղորդում է apa.az-ը: 2004-2012 թթ. Բելառուսը Ադրբեջանին վաճառել է 153 տանկ: Կայքի փոխանցմամբ՝ պաշտոնական Մինսկն Ադրբեջանին վաճառել է նաև «T-72» տանկի տարբեր տեսակներ: Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում Ադրբեջանին վաճառվել է 132 հրետանային համակարգ, 120 միավոր «Д-30» թնդանոթ, 12 միավոր ինքնագնաց «Пион» հաուբից, 60 միավոր «БТР-70», ինչպես նաև 11 «СУ-25» ինքնաթիռ:
Կայքը նշում է, որ այս հաշվետվության մեջ արտացոլված չէ 2013-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված «Buk-MB» համակարգը, որը նույնպես Ադրբեջանը գնել է Բելառուսից: