Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ղրղըզստանը Մաքսային միությանը կանդամակցի 2020 -ի՞ն

Ղրղըզստանը Մաքսային միությանը կանդամակցի 2020 -ի՞ն
25.07.2014 | 14:52

Մաքսային միությունը դեռ չձևավորված՝ ի հայտ են գալիս նրան անդամակցելու հավակնող երկրներում առկա կնճռոտ խնդիրները:
Պարզվում է, որ ոչ միայն Հայաստանն է հետաձգել Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման իրականացման ժամկետը, այլև Ղրղըզստանը: Ղրղըզստանը հայտարարել է, որ միայն 2020 թվականին կկարողանա ավարտել բոլոր նախապատրաստությունները Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու համար։
Երկրի փոխվարչապետ Թայիրբեկ Սարպաշևը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ գործընթացը բաժանել են մի քանի փուլերի, որոնք կսկսվեն 2015 թվականին ու կավարտվեն 2020-ին։
Հիշեցնենք՝ մինչ այս ղրղըզ պաշտոնյաները հայտնել էին, որ երկիրը կանդամակցի նորաստեղծ միությանը 2014-ի ավարտին, իսկ ճանապարհային քարտեզը ստորագրել էին մայիսի 29-ին։

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ