Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա ձերբակալությունը

Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա ձերբակալությունը
25.07.2014 | 15:29

Գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել ընդդեմ նրա ձերբակալման: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն: Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում և ազատազրկման մեջ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: Նա կասկածվում է «Բաշնեֆտի» վաճառքի գործարքի ժամանակ իբրև թե կատարած ֆինանսական խարդախության մեջ:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ