Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբաման և Ռյուտեն պայմանավորվել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Օբաման և Ռյուտեն պայմանավորվել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
25.07.2014 | 18:52

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն պայմանավորվել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Օբաման և Ռյուտեն նկատի են առել ՈՒկրաինայի արևելքում տիրող իրավիճակը և եկել այն եզրակացության, որ Ռուսաստանը չի կատարում պայմանները, որ ավելի վաղ առաջադրել էին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը. Ռուսաստանը շարունակում է զինել ու մատակարարել ՈՒկրաինայի անջատողականներին, ագրեսիվ գործողություններ է թույլ տալիս ուկրաինական զինուժի նկատմամբ: Առաջնորդները համաձայնել են, որ չեն կարող թույլ տալ, որ Ռուսաստանը շարունակի ապակայունացնել վիճակն ՈՒկրաինայում:
ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները վերաբերում են «Ռոսնեֆտին», «Կալաշնիկովին» և այլ ընկերությունների:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ