ՄԱԿ-ը Սիրիա է ուղարկել հումանիտար օգնություն՝ առաջին անգամ իր գործողությունները չհամաձայնեցնելով նախագահ Բաշար ալ Ասադի հետ, գրում է BBC-ին։ Սննդով և առաջին անհրաժեշտության իրերով 9 բեռնատար երեկ հատել է թուրք-սիրիական սահմանը։ Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ն ընդունել էր որոշում, որը թույլ է տալիս հումանիտար օգնության մատակարարում իրականացնել Սիրիա՝ առանց սիրիական կառավարության համաձայնության։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 10,8 մլն սիրիացի օգնության խիստ կարիք ունի։