Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

ՈՒկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
25.07.2014 | 18:57

ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել իշխող կոալիցիայի փլուզումից հետո: Նա նշել է, որ կատարվածն ունենալու է բացասական հետևանքներ և մեղադրել է պատգամավորներին: Արսենի Յացենյուկը գլխավորեց կառավարությունը 2014 -ի փետրվարի 27-ից: Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը այսօր Ռադայում հայտարարել է կոալիցիայի գործունեության դադարեցման մասին: 30 օրում որևէ կոալիցայի չձևավորման դեպքում՝ նախագահը կարող է Գերագույն ռադան ցրել և անցկացնել արտահերթ ընտրություններ:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ