Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ժիրինովսկու կարծիքով ԼՂ հարցը պետք է լուծվի «եռակողմ հիմունքով»

Ժիրինովսկու կարծիքով ԼՂ հարցը պետք է լուծվի «եռակողմ հիմունքով»
26.07.2014 | 11:55

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի փուլային ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ apa.az-ին տված հարցազրույցում: Կայքի հարցին, թե ինչ է մտածում Ժիրինովսկին այն մասին, որ ԼՂ հակամարտությունն արդեն երկար տարիներ ազդում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, նա պատասխանել է. «Սա բարդ հարց է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի եռակողմ հիմունքով: Բաքուն, Երևանը և Մոսկվան պետք է պարբերաբար զբաղվեն այդ խնդրի լուծմամբ: Ազգամիջյան հակամարտությունները միշտ բարդ են լինում: Կարծում եմ՝ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի աստիճանաբար, փուլային ճանապարհով»:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ

Հե­տա­դարձ ճա­նա­պարհ չկա