Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը կոչ է արել ավելի խիստ լինել Ռուսաստանի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը կոչ է արել ավելի խիստ լինել Ռուսաստանի նկատմամբ
27.07.2014 | 12:53

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը պահանջել է Ռուսաստանին զրկել 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից և կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել: Sunday Times-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «անմտություն» կլիներ Վլադիմիր Պուտինին հնարավորություն տալ վայելելու աշխարհի առաջնությունն անցկացնելու պատիվը: Քլեգի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի վարքագիծը անցել է բոլոր սահմանները: Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը կարծում է, որ եթե Ռուսաստանին թույլ տան անցկացնել առաջնությունը, մնացած աշխարհն իրեն ցույց կտա որպես թույլ և երեսպաշտ: «Օդանավի այդ սարսափելի, սարսափելի կործանումից հետո անհրաժեշտ է, որ ԵՄ-ն ավելի կոշտ դառնա Վլադիմիր Պուտինի նկատմամբ»,-ասել է Քլեգը:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ