Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆրանսիայում եռօրյա սուգ կհայտարարվի

Ֆրանսիայում եռօրյա սուգ կհայտարարվի
27.07.2014 | 12:54

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է, որ Մալիում կործանված «Air Algerie» ավիաընկերության օդանավի զոհված ուղևորների մարմինները կհասցնեն Ֆրանսիա: Օլանդն այդ հայտարարությունն արել է Փարիզում՝ զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ: «AH 5017» չվերթի օդանավի 118 ուղևորների մեջ եղել է 54 ֆրանսիացի: Ավելի վաղ փրկարարները գտել են երկրորդ «սև արկղը»: Երկուշաբթի Ֆրանսիայում եռօրյա սուգ կհայտարարվի ավիավթարի զոհվածների հիշատակի համար:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ

Հե­տա­դարձ ճա­նա­պարհ չկա