Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եվրամիության «սև ցուցակի» համալրումը

Եվրամիության «սև ցուցակի» համալրումը
27.07.2014 | 13:20

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնվել են ՈՒկրաինայի ճգնաժամի պատճառով ՌԴ-ի և ՈՒկրաինայի քաղաքացիների նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում՝ ըստ ԵՄ-ի պաշտոնական ամսագրի, որ հրապարակել է ԵՄ խորհրդի հուլիսի 24-ի որոշումը: «Սև ցուցակը» համալրվել է 15 անունով։ Ցանկում ընդգրկվել են 18 ընկերություն և կազմակերպություն, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պատգամավորներ, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար կազմից անձինք։
Ցանկում են 87 ֆիզիկական և 20 իրավաբանական անձինք, նրանց արգելված է մինչ նոյեմբեր մուտք գործել ԵՄ, եվրոպական բանկերում նրանց հաշիվները կսառեցվեն, իսկ եվրոպական բիզնեսին արգելված է ցանկում ընդգրկված իրավաբանական անձանց հետ գործ ունենալ։

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ