Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քերին ապացույցներ է պահանջում

Քերին ապացույցներ է պահանջում
27.07.2014 | 13:31

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջել է ապացույցներ, որ Ռուսաստանը կապված է անջատողականների հետ, որպեսզի ներկայացնի այդ ապացույցները ՌԴ պաշտոնատար անձանց՝ գրում է The New York Times-ը.
ՈՒկրաինայի ու ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը զինված խմբավորումներ է ուղարկում ՈՒկրաինայի հարավ-արևելք և զինում է ապստամբներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական Europe1 ռադիոկայանին հարցազրույցում հերքել է, որ Ռուսաստանը մտադիր է ՈՒկրաինայի հարավ-արևելյան շրջանները միացնել կամ ապակայունացնել իրավիճակը երկրում: Նա ասել է, որ այդ տարածքում չկան ռուս զինվորական մասնագետներ կամ բանակային միավորումներ:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ