Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը պատասխանատվության իր չափաբաժինն ունի ՈՒկրաինայի հակամարտության հարցում

ԱՄՆ-ը պատասխանատվության իր չափաբաժինն ունի ՈՒկրաինայի հակամարտության հարցում
27.07.2014 | 13:47

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը իր պատասխանատվության բաժինն ունի ՈՒկրաինայում հակամարտության և նրա հետևանքների համար՝ հայտնում է գերատեսչության կայքը: «Դատելով Ռուսաստանի հասցեին հնչող վարկաբեկման չթուլացող արշավից, որը կազմակերպում է ամերիկյան վարչակազմը, այնտեղ ավելի շատ են հույսը դնում բացահայտ ստի վրա` սեփական արտաքին քաղաքականությունը վարելու համար: Օրինակ՝ ԱՄՆ-ի նախագահի մամուլի խոսնակ Ջ. Էռնեստի նոր հայտարարությունները, որ ուղղակիորեն մեղադրում է մեր երկրին` ՈՒկրաինայում մալայզիական ինքնաթիռի կործանման համար»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նշել են, որ ԱՄՆ-ի հայտարարությունների կապակցությամբ հարցեր են առաջանում ամերիկյան կողմին: «Նախքան «մեղավորներին» նշելը, ԱՄՆ-ն ավելի լավ կանի պատասխանի ՌԴ պաշտպանության նախարարության 10 հարցերին և 22 հարցի, որոնք կազմել են Ռոսավիացիայում: Ինչո՞ւ են Վաշինգտոնում լռում: Հավանաբար, պատասխան չունեն: Կամ էլ պատասխանը մեկն է` պատժամիջոցներ»,- նշվում է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ում նշել են նաև, որ ԱՄՆ-ը շարունակում է «հրահրել Կիևին` ուժի միջոցով ճնշել ռուսալեզու բնակչության դժգոհությունը»: Եզրակացությունը մեկն է` Օբամայի վարչակազմը կրում է պատասխանատվության իր բաժինը ՈՒկրաինայի ներքին հակամարտության համար, ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ