Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է պատժամիջոցների սեփական ցուցակի մասին, որում հայտնվել են ԱՄՆ և ԵՄ ղեկավարները: Այս մասին հայտարարել է Կադիրովը Instagram-ի իր էջում: «Այսօր ես որոշում եմ ընդունել պատժամիջոցների ցուցակ ստեղծել և դրանում ներառել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեին, ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին»,-ըստ glavcom.ua-ի գրել է Կադիրովը: Հուլիսի 27-ից արգելվում է բոլոր նշված անձանց մուտքը Չեչնիա: Կադիրովը հանձնարարել է նաև սառեցնել բանկային հաշիվները և «ցանկացած ակտիվ»՝ հավանաբար նկատի ունենալով Չեչնիայի տարածքում առկա նման հաշիվները, եթե իհարկե այդպիսիք հայտնաբերվեն: