Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսրայելը վերսկսում է ռազմական գործողությունները Գազայում

Իսրայելը վերսկսում է ռազմական գործողությունները Գազայում
27.07.2014 | 16:04

Իսրայելը հայտարարել է, որ հուլիսի 27-ին վերսկսում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, քանի որ «Համաս»-ը հրաժարվել է երկարաձգել հրադադարի ռեժիմը և վերսկսել է Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: 19 օր շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում 1000 մարդ է զոհվել, մեծամասնությունը՝ քաղաքացիներ: Իսրայելի կողմից ևս զոհեր կան՝ 40 զինծառայող և 3 քաղաքացիական անձ:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ