Յուրմալայում ավարտվել է «Նոր ալիք» ամենամյա մրցույթը, այս տարվա հաղթողը Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է։ Հուլիսի 22-ին մեկնարկած մրցույթին այս տարի մասնակցել է աշխարհի 13 երկիր (Հայաստան, Գերմանիա, Վրաստան, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Ղըրղզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ) ներկայացնող 16 երիտասարդ կատարող։ Հայաստանը ներկայացրած Սոնա Ռուբենյանը 6-րդն է։ Լավագույն 10-յակում են Ուկրաինան, Լիտվան, Ռուսաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ն ու Ղազախստանը։