Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 550 անգամ, արձակվել է ավելի քան 5 հազար կրակոց

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 550 անգամ, արձակվել է ավելի քան 5 հազար կրակոց
28.07.2014 | 11:56

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հուլիսի 20-26-ին հակառակորդը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5 հազար կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ