Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ղրիմը ՌԴ մասն է, Ղրիմի հարցը քննարկման առարկա չի կարող լինել

Ղրիմը ՌԴ մասն է, Ղրիմի հարցը քննարկման առարկա չի կարող լինել
28.07.2014 | 18:51

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի մի մասն է, և այդ հարցում չկան ու չեն կարող լինել բանակցություններ: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, նախարարը շեշտել է, որ Ղրիմի բնակչությունը մարտի 17-ին կայացրել է իր որոշումը, և այդ առնչությամբ այլևս հարց չկա։ «Իմ պատասխանը հիմնվում է Ղրիմի բնակչության միանշանակ ցանկության և վճռի հիման վրա, որը կատարվել է մարտի 17-ին, և այդ կապակցությամբ բոլոր որոշումներն արդեն ընդունված են»,- հայտարարել է Լավրովը:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ