Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ ՈՒկրաինայում հունիս-հուլիս ամիսներին 1129 մարդ է զոհվել

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ ՈՒկրաինայում հունիս-հուլիս ամիսներին 1129 մարդ է զոհվել
29.07.2014 | 12:26

ՄԱԿ-ի չորրորդ զեկույցն անդրադարձել է ՈՒկրաինայում տիրող մարդու իրավունքների վիճակին և արձանագրել, որ այդ երկրում հակամարտության պատճառով 1129 մարդ է զոհվել, ևս 3442-ը վիրավորվել են:
Հունիսի 8-ից մինչև հուլիսի 15-ը ժամանակահատվածն ընդգրկող զեկույցում նաև նշվում է, որ մահացածներից 522-ը խաղաղ բնակիչներ են:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ