ՈԻկրաինայի Դոնեցկի շրջանի Բերեստովոյե գյուղում ինը երեխա է պայթել ականի վրա: Այդ մասին հաղորդել է ՈԻկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անչափահասներն ինչ-որ պայթուցիկ իր են բերել բակ, որը գտել են գրոհայինների կողմից վերահսկվող տարածքում: Երեխաներից մեկը զոհվել է, ութը տեղափոխվել են հիվանդանոց: Շատերի մոտ վնասված են ծայրանդամներն ու դեմքը: Բոլորը ծանրագույն վիճակում են, անհրաժեշտ է ձեռքերի և ոտքերի շտապ անդամահատում: Երեխաներից ոմանք ընդմիշտ կորցրել են տեսողությունը: Առավել ծանր է 1,3 տարեկան երեխայի վիճակը, ով պատահաբար է հայտնվել բակում: