Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ-ն անցնում է պատասխան պատժամիջոցների

ՌԴ-ն անցնում է պատասխան պատժամիջոցների
30.07.2014 | 20:53

Ռուս օրենսդիրները նոր օրինագիծ են մշակում, ըստ որի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրները «ագրեսոր պետություններ» կճանաչվեն։
Օրինագիծը ճնշումներ է սահմանում Ռուսաստանում աշխատող կոնկրետ ընկերությունների դեմ, առաջին հերթին՝ արևմտյան հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների դեմ։ Օրինագծում «ագրեսոր երկիր» բառակապակցությունը բացատրվում է որպես Ռուսաստանի, նրա քաղաքացիների կամ ռուսական կազմակերպությունների դեմ սահմանափակումներ կիրառող երկիր։

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ