Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ում հաստատել են ՌԴ նոր դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ-ում հաստատել են ՌԴ նոր դեսպանի թեկնածությունը
30.07.2014 | 21:07

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Ջոն Թեֆթին իբրև ՌԴ դեսպան: Նրա թեկնածությունը սատարել են թե հանրապետականները, թե դեմոկրատները, դա բացառություն է ԱՄՆ-ի Սենատում, հաճախ դեսպանի վերջնական հաստատումը մի քանի ամիս է տևում: Ըստ փորձագետների՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր բնույթն է ամերիկացիներին ստիպել միասնական լինել: Օբաման Թեֆթի թեկնածությունն առաջարկել էր հուլիսի սկզբին: Փետրվարից ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը Ռուսաստանում թափուր էր։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ