Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լավրովը նորից վախեցնում է

Լավրովը նորից վախեցնում է
31.07.2014 | 21:52

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՊՀ-ի գործընկերների հետ սերտ կապերի ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություններից է: Eurasianews-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ Հայաստանը առաջիկայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Նրա խոսքով` միությունը բաց է նաև ԱՊՀ այլ երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրացիայի սկզբունքները, առաջին հերթին, հարևան երկրների, այդ թվում Տաջիկստանի:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ