Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մինասյանի կարծիքով` Հայաստանը ռուսական շուկան գրավելու հնարավորություններ ունի

Մինասյանի կարծիքով` Հայաստանը ռուսական շուկան գրավելու հնարավորություններ ունի
02.09.2014 | 14:02

Հոկտեմբերի 10-ին Մինսկում որոշում կկայացվի Հայաստանի` ԵՏՄ անդամակցության վերաբերյալ: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Վերջինիս խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո առաջին կարևորագույն քայլը լինելու է ելքի -մուտքի տուրքերից ազատումը: Որպես այլ առավելություններ Մինասյանը նշել է «սանիտարական նորմերը», «Հայաստանի համար բացվող մեծ շուկան» և «ավելացված արժեքի հարկի մուծման հետաձգումը»: Բանախոսի ներկայացմամբ՝ այս պահին գործող կարգի համաձայն` որևէ ապրանք ներմուծելու դեպքում ԱԱՀ-ն պետք է մուծել մեկ օրվա ընթացքում, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո «այդ հարկատեսակի մուծումը կիրականացվի հաջորդ ամսվա 20-ին»: Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի վճարման ժամկետը երկարաձգվելու է «նվազագույնը՝ 20, առավելագունը ՝ 50 օրով»:
Գագիկ Մինասյանը նկատել է, թե Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծում ռուսական շուկան գրավելու առումով: «Մեզ համար առաջանում են նոր հնարավորություններ՝ մեր ապրանքատեսակներն արտահանելու և իրացնելու վերաբերյալ»,-ասել է պատգամավորը՝ նշելով, թե մեր հաջողությունները պայմանավորված կլինեն մեր տնտեսավարող սուբյեկտների ճկունությամբ:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ