Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կեսարի կինը` Հռոմում, նախագահի որդին` Թուրքիայում

Կեսարի կինը` Հռոմում, նախագահի որդին` Թուրքիայում
02.09.2014 | 15:53

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հանել է դրամաշորթության գործով մեղադրվող 96 կասկածյալներին ներկայացված մեղադրանքը, որոնց թվում է Թուրքիայի նախագահի որդին` Բիլալ Էրդողանը:
2013-ի դեկտեմբերի կեսերին ոստիկանության հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ էին ձերբակալվել՝ գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ազգականները: Նրանց կասկածում էին պետական մասշտաբով խարդախությունների, պաշտոնի չարաշահման և դրամաշորթության մեջ: Ստամբուլի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, որ «դեկտեմբերի 25-ի դրամաշորթության մասին գործի» հետաքննության շրջանակներում 96 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմք չկա:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ