Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
«Իմ այս այցի ընթացքում ես պարոն Ալիևի հետ կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մասնավորաբար` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված հիմնարար լուծումների հնարավորությունը»,- Ադրբեջան մեկնելուց առաջ` Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատուկ նշել է Թուրքական Հանրապետության ղեկավարը: -«Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության հաստատումն է», - հավելել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Բաքվում նախատեսված բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև երկկողմ տնտեսական, առաջ հերթին՝ էներգետիկ, ծրագրերին վերաբերող հարցերը:
Բանակցությունների օրակարգում առանձին կետով է ընդգրկված նաև Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն ավարտին հասցնելու հարցը: