Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովան դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Իլկա Կաներվային՝ խնդրելով «որոշակի վերաբերմունք արտահայտել օգոստոսի սկզբին Հայաստանի կողմից շփման գծում Ադրբեջանի նկատմամբ իրականացված սադրանքի առնչությամբ»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական apa.az-ը: «Բացի գրավոր դիմումից, մենք ինտենսիվ հեռախոսային խոսակցություններ ենք ունեցել: Պատասխան նամակում կառույցի նախագահը նշել է, որ տվյալ հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում: Հիշեցնելով ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշի վերաբերմունքը, նա հավելել է, որ այդ հարցը հետագայում կդիտարկվի»,-ասել է Մուրադովան կայքին:
Մուրադովան նշել է, թե «Հայաստանի սադրանքի հարցը միանշանակ կբարձրացվի աշնանը Ժնևում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում»: