ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մոնղոլիայի մայրաքաղաք ՈՒլան Բատոր, որտեղ կհանդիպի իր մոնղոլ գործընկեր Ցախիագին Էլբեգդորժի հետ, կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր: Ռուսաստանը ռազմատեխնիկական օգնություն կտրամադրի Մոնղոլիային, կարդիականացնի երկաթգծերը, երկու երկրների միջև կվերականգնվի առանց վիզային ռեժիմը: Նոր համագործակցությունը նաև ընդգծված տնտեսական բնույթ է ունենալու. Ռուսաստանին չեն գոհացնում որոշ ոլորտներում անգամ «բացասական» ցուցանիշները: