Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արզումանյանի կարծիքով՝ ԵՏՄ-ն այն է, ինչ մենք արդեն տեսել ենք

Արզումանյանի կարծիքով՝ ԵՏՄ-ն այն է, ինչ մենք արդեն տեսել ենք
03.09.2014 | 16:07

«Ես կարծում եմ, որ Հայաստանը դատապարտված է ունենալու լավ հարաբերություններ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ, ինչու ոչ՝ Չինաստանի, Ճապոնիայի հետ»,- այս մասին ասել է ՀՀՇ վարչության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում: ՀՀ նախկին արտգործնախարարը կարծում է, որ ԵՄ-ի կողմից առաջարկվող տնտեսական համակարգը շատ ավելի կանխատեսելի է, շատ ավելի բաց, հարմար և արդիական, և այն նպաստելու էր Հայաստանի զարգացմանը: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական համակարգին, Արզումանյանի կարծիքով՝ «Դա այն է, ինչ մենք տեսել ենք: Դա ուժային պետությունն է, որում, ինչպես իրենք են ասում ՝ ռուլիտ են անում օլիգարխները: Դա մենք ունենք և դրանով չենք պատկերացնում զարգացում»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին, Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Ես արդեն վերաբերվել եմ բազմիցս: Նա շատ հաջողված թոշակառու է, պետք է շարունակի վայելել այն ամենը, ինչ կուտակել է իշխանության տարիներին: Հուսով եմ, որ կգա ժամանակ, որ նա պատասխան կտա այն չարագործությունների համար, մասնավորապես հայոց պատմության մեջ առաջին անգամ բանակը խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու ոճրագործության համար»: Անդրադառնալով ընդդիմության խոստացած թեժ աշնանը, պատգամավորն ասել է, թե սա հերթական այն քաղաքական աշուններից կլինի, որոնք մենք ունցել ենք տարիներ շարունակ. «Վերջին 23 տարում դեռևս չեմ հիշում որևէ ամառ, որ ընդդիմությունը, ով ուզում է լինի, ասած չլինի, որ սպասվում է թեժ աշուն: Սա համարենք 24-րդ թեժ աշունը հայոց պետականության մեջ»:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ