Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության խումբը Ալիևի ռեժիմը տապալելու կոչ է արել

«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության խումբը Ալիևի ռեժիմը տապալելու կոչ է արել
04.09.2014 | 12:05

«Ֆրանսիա – Ղարաբաղ» բարեկամության խումբը հեղինակավոր «Մոնդ» ֆրանսիական օրաթերթում հանդես է եկել մի հայտարարությամբ, որում կոչ է արել տապալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը: Կոչը ստորագրել են խումբը կազմող 3 տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի Փարիզի թղթակիցը:
«Ֆրանսիա – Ղարաբաղ» բարեկամության խումբը, որը ստեղծվել է 2013 թվականի մարտին՝ Մինսկի խմբի գործունեությանը նպաստելու, Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու և տարածաշրջանի ժողովուրդների միջև շփումներ հաստատելու նպատակով, կազմված է 3 տասնյակ պատգամավորներից, քաղաքապետներից և սենատորներից:
«Չի կարելի պարտադրել Ղարաբաղի պես դեմոկրատական կարգ ունեցող մի պետության քաղաքացիներին վերադառնալ ամբողջատիրական կարգ ունեցող Ադրբեջանի տիրապետության տակ», - գրել են խմբի անդամները կոչում՝ շեշտելով, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ