Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆրանսիան «Mistral» չի առաքի Ռուսաստան

Ֆրանսիան «Mistral» չի առաքի Ռուսաստան
04.09.2014 | 12:10

Ֆրանսիան հայտարարել է, թե հանգամանքները թույլ չեն տալիս իրականացնել «Mistral» ռազմանավերի առաքումը Ռուսաստան: «Անվտանգության խորհուրդը քննարկել է ՈՒկրաինայի իրավիճակը: Այն ծանր է: ՈՒկրաինայի արևելքում Ռուսաստանի կողմից վերջերս ձեռնարկված գործողությունները խախտում են Եվրոպայի անվտանգության սկզբունքները: Հանրապետության նախագահը եկել է այն եզրակացության, որ չնայած հրադադարի հեռանկարին, որը դեռևս հաստատված չէ և չի սկսել գործել, ստեղծված հանգամանքները Ֆրանսիային թույլ չեն տալիս իրականացնել առաջին ուղղաթիռակրի առաքումը»,- ասվում է Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ:
Դեռևս հունիսին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Փարիզը չի հրաժարվի 1,2 մլրդ եվրո (1,6 մլրդ դոլար) արժողությամբ պայմանագրով նախատեսված երկու «Mistral» -ների առաքումից: Այժմ, կապված ուկրաինական իրադարձությունների հետ, Ֆրանսիան վերանայել է այդ պարտավորությունները:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ