Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՆԱՏՕ-ն հնարավոր է՝ միջամտի Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարին

ՆԱՏՕ-ն հնարավոր է՝ միջամտի Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարին
05.09.2014 | 00:06

ՆԱՏՕ-ն կքննարկի Իրաքի կառավարությանն օգնելու ցանկացած խնդրանք՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն մինչև այժմ որևէ հարցում չի ստացել Իրաքից` ԻԼԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «Ես համոզված եմ՝ եթե Իրաքի կառավարությունը դիմի օգնության խնդրանքով, Դաշինքի համախոհները լրջորեն կուսումնասիրեն»,- նշել է Ռասմուսենը:
Իրաքի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ սպանվել է ԻԼԻՊ խմբավորման ղեկավարներից Աբու Հաջիր Սուրին, ով կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մտերիմն էր: Նա սպանվել է Մոսուլում` ամերիկյան օդային հարվածի հետևանքով:
Տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ խմբավորումը Իրաքի հյուսիսում գտվող Քիրքուք մարզի Թել Ալի գյուղում 50 մարդ է առևանգել: Մինչ այժմ առևանգվածների վերաբերյալ տեղեկություն չկա: ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն է հաստատել Իրաքի ողջ տարածքի մեկ երրորդի վրա:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ