Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Նովակը կիսաեզրափակչում է

Նովակը կիսաեզրափակչում է
05.09.2014 | 17:33

US Open-ի կիսաեզրափակչում Նովակ Ջոկովիչը կհանդիպի ճապոնացի Կեմ Նիսիկորիի հետ: Սա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հանրահայտ սերբը շոտլանդացի Էնդի Մարեյի դիմադրությունը կարողացավ կոտրել հինգ սեթում` վրեժ լուծելով երկու տարի առաջ այստեղ եզրափակչում կրած պարտության դիմաց: Տեղեկացնենք, որ ճապոնացու մրցակիցն էլ անհայտ մեկը չէր: Համենայն դեպս, կիսաեզրափակչում Վավրինկայի մասնակցությունն ավելի էր սպասվում, քան Նիսիկորիինը:
Իր հերթին նվաճում գրանցեց Եկատերինա Մակարովան: Կոտրելով Վիկտորյա Ազարենկայի դիմադրությունը` իր մարզական կարիերայում նա առաջին անգամ հայտնվեց Մեծ սաղավարտի կիսաեզրափակչում: Ռուս թենիսիստուհու մրցակիցն է լինելու հանրահայտ Սերենա ՈՒիլյամսը: Սերենան հեշտությամբ անցավ իտալուհի Ֆլավիա Պենետայի արգելքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ