ՆԱՏՕ-ի երկրները հավաքական անվտանգության ամրապնդման մասին որոշում են կայացրել՝ հայտնում է Associated Press-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ասել է, որ դա «ռուսական վտանգը կանխելուն է ուղղված»:
Անվտանգության ամրապնդումն իրականացվելու է արագ արձագանքման ուժերի միջոցով: Դրանք բաղկացած են լինելու մի քանի հազար զինվորականներից, որոնք մի քանի օրում տեղակայվելու կարողություն են ունենալու: Պլանը համաձայնացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների միջև:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ բացելով Ուելսում դաշինքի գագաթաժողովի նիստի երկրորդ աշխատանքային օրը, հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն օրվա ընթացքում որոշում կընդունի Լեհաստանում գրասենյակով և Արևելյան Եվրոպայում առաջատար ստորաբաժանումներով արձագանքման ուժերի ստեղծման մասին:
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի 2016-ին, Լեհաստանում: