Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ուկրաինան, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները պայմանավորվել են հրադադարի մասին

Ուկրաինան, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները պայմանավորվել են հրադադարի մասին
05.09.2014 | 19:27

ԵԱՀԿ-ի մասնակցությամբ Ուկրաինայի, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների միջև կոնտակտային խմբի բանակցությունների ընթացքում այսօր ստորագրվել է Դոնբասում կրակի դադարեցման մասին արձանագրություն՝ հաղորդել է Интерфакс-Украина-ն:
«Ստորագրվել է ուրբաթ՝ ժամը 18:00-ից, կրակի դադարեցման մասին արձանագրություն: 14 կետից բաղկացած արձանագրությունը ներառում է վերահսկողության, գերիների փոխանակման և այլ հարցեր»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ