Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կհանվեն այն դեպքում, երբ ՈՒկրաինայի արևելքում հաստատվի շարունակական զինադադար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ՈՒելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Նման հայտարարությամբ հանդես են եկել նաև արևմտյան մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Օբաման հայտարարել է, թե թերահավատորեն է վերաբերվում Կիևի ու ինքնահռչակ Դոնբասի Ժողովրդական Հանրապետության միջև զինադադարին:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Մինսկում, ՈՒկրաինայի կոնտակտային խմբի բանակցությունների արդյունքում, հրադադարի և գերիների փոխանակման համաձայնություն է ձեռք բերվել: