Ամերիկյան ռազմական գործողության արդյունքում Սոմիալում սպանվել է ռադիկալ իսլամական «Աշ-Շաբաբ» խմբավորման ղեկավար Ահմեդ Աբդի Գոդանեն:
ԱՄՆ-ի օդուժը հարված է հասցրել գրոհայինների դիրքերին՝ ոչնչացնելով նրանց ճամբարը: Գոդանեն ամերիկյան իշխանությունների կողմից հետախուզվողների մեջ առաջիններից մեկն էր: Վերլուծաբան Նուր Մոհամուդ Շեյխը BBC-ին հաղորդել է, որ Գոդանեի սպանությունը «լուրջ հարված կդառնա խմբավորման համար»: Նրա կարծիքով՝ դժվար թե որևէ մեկը զբաղեցնի Գոդանեի տեղը: