Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը Պորոշենկոյին հավաստիացրել է, որ թուրքական ավիաընկերությունները չեն թռչի Ղրիմ

Էրդողանը Պորոշենկոյին հավաստիացրել է, որ թուրքական ավիաընկերությունները չեն թռչի Ղրիմ
06.09.2014 | 12:13

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հավաստիացրել է, որ թուրքական ավիաընկերությունները չեն թռչի Ղրիմ: Հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է երկու երկրների համագործակցության ռազմավարական բնույթը և հավաստիացրել, որ Թուրքիան աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականութանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև Պորոշենկոյի Խաղաղ ծրագրին: Ըստ glavcom.ua-ի՝ Էրդողանն անթույլատրելի է համարել այն փաստը, որ Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլևին արգելում են գնալ հայրենիք: Երկու նախագահները պայմանավորվել են մոտ ժամանակում անցկացնել ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստ:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ